23:48  ,  23 սեպտեմբերի, 2021

Անչելոտի․ Երբ Բենզեման ունենա հանգստի կարիք, իր շանսը կստանա Յովիչը

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի հարձակվողներ, ֆրանսիացի Քարիմ Բենզեմայի եւ սերբ Լուկա Յովիչի մրցակցության մասին։

«Բենզեման հրաշալի մարզավիճակում է, նա 8 գոլ է խփել այս մրցաշրջանում, բայց պետք չէ նաեւ մոռանալ, որ նա գերազանց է խաղում թիմի համար, բազմաթիվ գոլային փոխանցումներ է կատարում։ Բենզեման պարզապես ռմբարկու չէ, որը միայն գոլեր է խփում, նա բազմակողմանի հարձակվող է։

Երբ Բենզեման ունենա հանգստի կարիք, իր շանսը կստանա Յովիչը, որը լավ է աշխատում։ Երբ Բենզեմային օգտագործելու հնարավորություն չունենանք, Յովիչը կկարողանա խաղալ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

Բենզեման «Մալյորկայի» դեմ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում (6:1) 2-ական գոլի ու գոլային փոխանցման շնորհիվ սահմանել է ռեկորդ:

Իսպանիայի առաջնության առաջին 6 տուրերում 33-ամյա Բենզեման 15 (8+7) միավոր է վաստակել «գոլ+փոխանցում» հաշվարկով: Եվրոպայի թոփ-5 առաջնություններում (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) դա ռեկորդային ցուցանիշ է 21-րդ դարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ