22:20  ,  23 սեպտեմբերի, 2021

«Նապոլիի» 5-րդ հաղթանակն Իտալիայի ընթացիկ առաջնությունում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվեց «Սամպդորիային»։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 4։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը։ Աչքի ընկան նաեւ իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը եւ լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին։

«Նապոլին» 5 հաղթանակից հետո 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2-ական միավոր առաջ է հաջորդ երկու տեղերում ընթացող «Ինտերից» եւ «Միլանից»։ «Սամպդորիան» 13-րդն է՝ 5 միավոր։

«Տորինոն» տանը 1։1 հաշվով խաղաց հռոմեական «Լացիոյի» հետ, որն ունի 8 միավոր եւ 7-րդն է։ «Տորինոն» 7 միավորով 10-րդն է։

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Սամպդորիա» - «Նապոլի»՝ 0։4 (տեսանյութ)

Վիկտոր Օսիմեն, 10, 50, Ֆաբիան Ռուիս, 39, Պյոտր Զելինսկի, 59

«Տորինո» - «Լացիո»՝ 1։1

Մարկո Պյացա, 76 – Չիրո Իմոբիլե, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում