21:10  ,  22 սեպտեմբերի, 2021

Գվարդիոլան քննադատել է Անգլիայի ֆուտբոլային ղեկավարությանը

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան քննադատել է Անգլիայի ֆուտբոլային ղեկավարությանը հանդիպման ընթացքում խաղացողների 3 փոփոխության համար։

«Ամբողջ աշխարհում թիմերն ունեն 5 փոփոխության հնարավորություն, իսկ Անգլիայում նախկինի նման կատարվում է 3 փոփոխություն։ Հաշվի առնելով մեր ծանրաբեռնված օրացույցը՝ սա ծիծաղելի է։

Այդ պատճառով էլ այսքան վնավասծքներ ունենք։ Բոլորն աշխարհում հետեւում են ֆուտբոլիստների առողջությանը, իսկ Անգլիայում երեք փոփոխություն է եւ հանդիպում ամեն երեք օրը մեկ։

Պատրաստվել հնարավոր չէ, մրցաշրջանից առաջ նախապատրաստական փուլ չունենք, բայց բոլորը 5 փոփոխություն են կատարում, իսկ մենք՝ 3։

Գուցե, մի օր բարձրագույն ղեկավարությունը, կարեւոր ու խելացի տղաները կարողանան բացատրել ինձ, թե ինչու է ամեն ինչ այսպես»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեպտեմբերի 25-ին կհյուրընկալվի Լոնդոնի «Չելսիին», որը 5 տուրից հետո 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Մանչեսթեր Սիթին» 5-րդն է՝ 10 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում