17:25  ,  18 սեպտեմբերի, 2021

«Ռոման» կփորձի ձեռք բերել «Բորուսիայի» կիսապաշտպանին

Հռոմի «Ռոման» հետաքրքրված է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» շվեյցարացի կիսապաշտպան Դենիս Զակարիայի ծառայություններով:

Corriere dello Sport-ի համաձայն՝ իտալական ակումբը ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանությունը և 24-ամյա ֆուտբոլիստին կփորձի ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Այս մրցաշրջանում Զակարիան գերմանական ակումբի կազմում անցկացրել է 2 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում