23:22  ,  13 սեպտեմբերի, 2021

Էդուարդ Սպերցյանի գոլը «Կրասնոդարին» փրկեց պարտությունից

Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվեց «Ռոստովին» եւ պարտությունից փրկվեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ։

29-րդ րոպեին «Ռոստովն» առաջ անցավ հաշվի մեջ հյուրերի սերբ պաշտպան Ուրոշ Սպաիչի ինքնագոլի շնորհիվ։ 65-րդ րոպեին Սպերցյանը խփեց պատասխան գոլը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

«Կրասնոդարը» 10 միավորով 7-րդ տեղում է, «Ռոստովը» 12-րդն է՝ 6 միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 7-րդ տուր

«Ռոստով» - «Կրասնոդար»՝ 1։1

Ուրոշ Սպաիչ, 29, ինքնագոլ - Էդուարդ Սպերցյան, 65

Հեռացում՝ Գժեգոժ Կրիխովյակ («Կրասնոդար»), 30, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով