00:09  ,  12 սեպտեմբերի, 2021

Արշակ Կորյանի դուբլը, Վահան Բիչախչյանի գոլային փոխանցումը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Արշակ Կորյանը դուբլի հեղինակ է դարձել ռուսական «Օրենբուրգում»։ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 10-րդ տուրում «Օրենբուրգը» հյուրընկալվել է ԿԱՄԱԶ-ին եւ հաղթանակ է տարել 4։0 հաշվով։ Արշակ Կորյանն աչքի է ընկել 26-րդ եւ 76-րդ րոպեներին։

«Օրենբուրգը» 22 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Տորպեդոյից» հետ է 2 միավոր։

Սլովակիայի առաջնության 7-րդ տուրում «Ժիլինան» տանը մրցել է «Տրենչինի» հետ եւ պարտություն է կրել 1։3 հաշվով։

Դաշտի տերերի գոլի դրվագում գոլային փոխանցում է կատարել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։

«Ժիլինան» 13 միավորով երրորդն է, «Տրենչինն» ունի 12 միավոր եւ չորրորդն է։ Առաջատարը «Սլովանն» է՝ 15 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում