22:01  ,  7 սեպտեմբերի, 2021

Եվրո-2023 Մ-21․ Հայաստանի հավաքականը պարտվեց ուկրաինացիներին

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը 2023թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի երրորդ տուրում հյուրընկալվեց ուկրաինացիներին։ Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 1։2 հաշվով։

Ուկրաինայի թիմը երկու խաղում երկու հաղթանակից հետո գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո ունի 3 միավոր եւ չորրորդն է։

Ընտրական փուլի առաջին 2 խաղերում Հայաստանի երիտասարդական հավաքականը 2 անգամ մրցել էր Ֆարերյան կղզիների դեմ, տարել մեկ հաղթանակ (2:0) ու կրել մեկ պարտություն (0:2):

Ուկրաինացիները մեկնարկային խաղում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել էին սերբերին: H խմբում ընգրկված են նաև Ֆրանսիայի և Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 հավաքականները:

Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնություն, ընտրական փուլ

H խումբ, երրորդ տուր

Ուկրաինա - Հայաստան՝ 2։1

Դմիտրի Կրիսկիվ, 20, Միխայիլ Մուդրիկ, 62 - Արսեն Գալստյան, 45+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով