22:01 7 սեպտեմբերի, 2021Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը 2023թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի երրորդ տուրում հյուրընկալվեց ուկրաինացիներին։ Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 1։2 հաշվով։
Ուկրաինայի թիմը երկու խաղում երկու հաղթանակից հետո գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո ունի 3 միավոր եւ չորրորդն է։
Ընտրական փուլի առաջին 2 խաղերում Հայաստանի երիտասարդական հավաքականը 2 անգամ մրցել էր Ֆարերյան կղզիների դեմ, տարել մեկ հաղթանակ (2:0) ու կրել մեկ պարտություն (0:2):
Ուկրաինացիները մեկնարկային խաղում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել էին սերբերին: H խմբում ընգրկված են նաև Ֆրանսիայի և Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 հավաքականները:

Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնություն, ընտրական փուլ
H խումբ, երրորդ տուր
Ուկրաինա - Հայաստան՝ 2։1
Դմիտրի Կրիսկիվ, 20, Միխայիլ Մուդրիկ, 62 - Արսեն Գալստյան, 45+4
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.