18:57  ,  24 օգոստոսի, 2021

Հայաստանի թիմը՝ Տոկիոյի Պարալիմպիկ խաղերի բացմանը (ֆոտո)

Հայաստանի թիմը մասնակցեց Տոկիոյի Պարալիմպիկ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը։ Դրոշակակիրն ու միակ մասնակիցը սայլակավոր աթլետ Ստաս Նազարյանն է, որը կմասնակցի 100 մետր վազքին։ Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը։

Ստաս Նազարյանը 5-րդ անգամ է մասնակցում  Պարալիմպիկ խաղերին: 2018թ. Փհենչհանում անցկացված ձմեռային խաղերում նա պարադահուկային արագավազքում  (1,1 կմ) գրավել է 31-րդ տեղը:

Տոկիոյի Պարալիմպիկ խաղերի մասնակցում է 162 երկրի և փախստականների թիմի  4400  պատվիրակ: 22 մարզաձևում կվիճարկվի մեդալների 539 հավաքածու: Խաղերը բացված է հայտարարել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում