23:55  ,  23 օգոստոսի, 2021

«Սեւիլիան» հաղթեց «Խետաֆեին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Սեւիլիան» հյուրընկալվեց «Խետաֆեին» եւ հաղթեց ավելացված ժամանակում Էրիկ Լամելայի խփած գոլի շնորհիվ։

«Սեւիլիան» 6 միավորով հավասարվեց երկու հաղթանակ տարած «Աթլետիկոյին» եւ գոլերի տարբերությամբ գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ 4-ական միավոր ունեն նաեւ «Ռեալը», «Բարսելոնան», «Մալյորկան» ու «Վալենսիան»։ «Խետաֆեն» երկու պարտությունից հետո 18-րդն է։

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Խետաֆե» - «Սեւիլիա»՝ 0։1 (տեսանյութ)

Էրիկ Լամելա, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում