21:05  ,  18 օգոստոսի, 2021

Չեմպիոնների լիգա. Կանանց Հայաստանի չեմպիոնը պարտվել է «Անդերլեխտին»

Ֆուտբոլի կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երրորդ խմբի կիսաեզրափակիչի խաղում Հայաստանի չեմպիոն «Հայասան» 0:3 հաշվով պարտվել է բելգիական «Անդերլեխտին»: Հանդիպումն անցկացվել է Խորվաթիայի Օսիեկ քաղաքում:

Հիշեցնենք, որ Գյումրիի «Հայասան» այս տարի առաջին անգամ նվաճել էր կանանց Հայաստանի չեմպիոնի կոչումը: Բարձրագույն խմբի առաջնության 15 խաղերում «Հայասան» վաստակել էր 41 միավոր, խփել 162 գոլ և բաց թողել 5 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում