Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Ալավեսին»: Արքայական ակումբը բոլոր գոլերը խփեց երկրորդ խաղակեսում:
«Ռեալից» դուբլի հեղինակ դարձավ ֆրասիացի հարձակվող Քարիմ Բենզեման, մեկական անգամ աչքի ընկան իսպանացի պաշտպան Նաչո Ֆերնանդեսը և բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը:
Երկրորդ տուրում մադրիդցիներն օգոստոսի 23-ին կհյուրընկալվեն «Լևանտեին»:
Իսպանիայի առաջնություն, առաջին տուր
«Ալավես» - «Ռեալ»՝ 1:4 (տեսանյութ)
Խոսելու, 65 (11մ) – Քարիմ Բենզեմա, 48, 62, Նաչո Ֆերնանդես, 56, Վինիսիուս Ժունիոր, 90+2
«Օսասունա» - «Էսպանյոլ»՝ 0:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում