22:51  ,  14 օգոստոսի, 2021

Հայաստանի Մ-16 հավաքականը հաղթել է Մալթային (ֆոտո)

Վրաստանում անցկացվող Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի E ենթախմբի վերջին խաղում բասկետբոլի կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների Հայաստանի հավաքականը 51:50 հաշվով առավելության է հասել Մալթայի թիմի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անի Մկրտչյանը, որը վաստակել է 17 միավոր: Նա նաև 11 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում: 

E ենթախմբում Հայաստանի հավաքականը մրցել է Ալբանիայի, Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Մալթայի հավաքականների հետ, տարել 2 հաղթանակ, կրել 2 պարտություն և 4 միավորով գրավել երրորդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում