20:11  ,  13 օգոստոսի, 2021

Պրիմերա. Վարազդատ Հարոյանը՝ «Կադիսի» հայտացուցակում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վարազդատ Հարոյանն ընդգրկվել է «Կադիսի» հայտացուցակում Իսպանիայի առաջնության առաջին տուրի հանդիպմանը։ «Կադիսը» տանը կմրցի «Լեւանտեի» հետ։ Հայ ֆուտբոլիստը հանդես կգա 5 համարի խաղաշապիկով։

«Կադիս» - «Լեւանտե» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։30-ին։

Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանն այս ամռանը ղազախական «Աստանայից» է տեղափոխվել «Կադիս», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականը: Նա Արաս Օզբիլիսից հետո երկրորդ հայ ֆուտբոլիստն է, որը հանդես կգա իսպանական Պրիմերայում: 

Կարիերայի ընթացքում 28-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում» (2009-2019), Իրանի «Փադիդեհում» (2016-2017), Եկատերինբուրգի «Ուրալում» (2017-2020) ու ռուսական «Տամբովում» (2020):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով