17:29  ,  8 օգոստոսի, 2021

ՄՕԿ նախագահը Տոկիոյի Օլիմպիական խաղերը հայտարարեց փակված (ֆոտո)

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, գերմանացի Թոմաս Բախը Տոկիոյի Օլիմպիական խաղերը հայտարարեց փակված։ Տոկիոյի Օլիմպիական ստադիոնում մարվեց Խաղերի կրակը։

32-րդ ամառային Օլիմպիական խաղերում 205 ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչներ 33 մարզաձեւում վիճարկեցին մեդալների 339 հավաքածու։

Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով Խաղերը հետաձգվել էին մեկ տարով, սակայն պահպանեցին «2020» թվագրումը։ Մրցումներն անցկացվեցին առանց հանդիսականների։

Հաջորդ Խաղերը կընդունի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը, որի քաղաքապետը Տոկիոյի նահանգապետից ստացավ օլիմպիական դրոշը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս