18:45  ,  6 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Բասկետբոլի մրցաշարի եզրափակիչների զույգերը

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բասկետբոլի մրցաշարի կանանց տիտղոսը կվիճարկեն ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի հավաքականները։ Ամերիկացիները 79։59 հաշվով պարտության մատնեցին Սերբիայի թիմին։ Ճապոնացիները 41։34 հաշվով առավելության հասան Ֆրանսիայի թիմի նկատմամբ։

Կանանց եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 8-ին։

Օգոստոսի 5-ին հայտնի էր դարձել տղամարդկանցի մրցաշարի եզրափակիչի զույգը։ Օգոստոսի 7-ին անցկացվելիք խաղում տիտղոսը կվիճարկեն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հավաքականները։

Կիսաեզրափակիչում ամերիկացիները 97։78 հաշվով հաղթել էին ավստրալացիներին, Ֆրանսիան 90։89 հաշվով պարտության էր մատնել Սլովենիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով