15:30  ,  6 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Ֆուտբոլի մրցաշարի բրոնզե մեդալակիրը (ֆոտո)

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարում բրոնզե մեդալակիր դարձավ Մեքսիկայի հավաքականը: Երրորդ տեղի համար խաղում մեքսիկացիները 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարան Ճապոնիայի թիմի նկատմամբ:

Տոկիո-2020-ի չեմպիոնի կոչումը կվիճարկեն Բրազիլիայի ու Իսպանիայի հավաքականները: Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 15:30-ին:

Տոկիո-2020, ֆուտբոլ, տղամարդիկ

Երրորդ տեղի հանդիպում

Մեքսիկա – Ճապոնիա՝ 3:1

Սեբաստիան Կորդովա, 13, Յոհան Վասկես, 22, Ալեքսիս Վեգա, 58 – Կաորու Միտոմա, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով