09:59  ,  6 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Լողափնյա վոլեյբոլի կանանց մեդալակիրները (ֆոտո)

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողափնյա վոլեյբոլի կանանց չեմպիոնի կոչումը նվաճեցին ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Էյպրիլ Ռոսը և Ալիկս Կայնմանը:

Եզրափակիչում ամերիկուհիները 2:0 (21:15, 21:16) հաշվով հաղթեցին Ավստրալիան ներկայացնող Տալիկ Կենսիին ու Մարիաֆ դել Սոլարին:

Բրոնզե մեդալակիր դարձան շվեյցարացի Հոանա Հայդրիկն ու Անուկ Վերժ-Դեպրեն, որոնք երրորդ տեղը համար խաղում ուժեղ գտնվեցին Լատվիայի թիմից՝ 2:0 (21:19, 21:15):

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում օգոստոսի 6-ին վիճարկվում են մեդալների 22 հավաքածու։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս