17:34  ,  5 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչի զույգը

Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը բասկետբոլի տղամարդկանց մրցաշարում կվիճարկեն ԱՄՆ–ի եւ Ֆրանսիայի հավաքականները։

Ֆրանսիացիները 90։89 հաշվով առավելության հասավ Սլովենիայի թիմի նկատմամբ։ Ֆրանսիայի հավաքականի կազմում լավագույն ցուցանիշը գրանցեց պաշտպան Նանդո դե Կոլոն՝ 25 միավոր։

Գործող օլիմպիական չեմպիոն ԱՄՆ-ի թիմը 97:78 (18:24, 24:21, 32:10, 23:23) հաշվով հաղթել էր Ավստրալիայի հավաքականին, որը հանդիպման ընթացքում ուներ 15 միավորի առավելություն:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող էր ճանաչվել ամերիկյան «Բրուքլինի» առաջատար Կևին Դյուրանտը, որն ԱՄՆ-ի հավաքականի կազմում վաստակեց 23 միավոր:

Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին։ Նույն օրը Ավստրալիայի եւ Սլովիայի թիմերը կխաղան բրոնզե մեդալների համար խաղում։

2016թ. Օլիմպիական խաղերի եզրափակիչում ԱՄՆ-ի թիմը պարտության էր մատնել Սերբիայի հավաքականին։ Ֆրանսիայի հավաքականը նախորդ անգամ օլիմպիական եզրափակիչում խաղացել է 2000 թվականին՝ պարտվելով ամերիկացիներին։

ԱՄՆ-ի հավաքականը հաղթել է նախորդ 3 Օլիմպիական խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով