18:01  ,  4 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Վրաստանի 2-րդ ոսկե մեդալն աշխարհի 3 ռեկորդով նվաճեց Ռիո-2016-ի չեմպիոն Տալախաձեն (ֆոտո)

Վրաստանի երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը Տոկիոյում նվաճեց գերծանրքաշային ծանրորդ Լաշա Տալախաձեն, որը դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն։

2016թ. Ռիոյի օլիմպիական չեմպիոնը նաեւ աշխարհի 3 ռեկորդ սահմանեց։ Պոկում վարժությունում նա բարձրացրեց 223 կգ, հրում վարժությունում՝ 265 կգ։

27-ամյա Տալախաձեն նաեւ աշխարհի ու Եվրոպայի քառակի չեմպիոն է։

Վրաստանի առաջին ոսկե մեդալը Տոկիոյում նվաճել էր 90 կգ քաշային ձյուդոիստ Լաշա Բեկաուրին։

Տոկիո-2020, ծանրամարտ, տղամարդիկ, +109 կգ

1. Լաշա Տալախաձե (Վրաստան)՝ 488 կգ (223 + 265), 3 աշխարհի ռեկորդ
2. Ալի Դավուդի (Իրան)՝ 441 (200 + 241)
3. Ման Ասաադ (Սիրիա)՝ 424 (190 + 234)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով