21:09  ,  2 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Ֆուտբոլի կանանց եզրափակիչի զույգը (ֆոտո)

Տոկիոյի Օլիմպիական խաղերում հայտնի դարձան ֆուտբոլի կանանց եզրափակիչի զույգը։ Տիտղոսը կվիճարկեն Կանադայի եւ Շվեդիայի հավաքականները։

Օգոստոսի 2-ին տեղի ունեցած կիսաեզրափակիչում կանադացիները 1։0 հաշվով առավելության հասան ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ։

Շվեդիայի թիմը 1։0 հաշվով պարտության մատնեց ավստրալացիներին։

Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 6-ին։ Երրորդ տեղի հանդիպումը ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի հավաքականները կանցկացնեն օգոստոսի 5-ին։

Հիշեցնենք, որ տղամարդկանց կիսաեզրափակիչում օգոստոսի 3-ին հանդես կգան Մեքսիկա - Բրազիլիա, Ճապոնիա - Իսպանիա զույգերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով