16:42  ,  2 օգոստոսի, 2021

Միխայն Լոպես Նունիեսը տիտղոս նվաճեց 4–րդ Խաղերում անընդմեջ եւ պատմական ռեկորդ սահմանեց (ֆոտո)

Կուբացի Միխայն Լոպես Նունիեսը նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտոսը եւ դարձավ առաջին ըմբիշը, որին հաջողվում է դառնալ քառակի օլիմպիական չեմպիոն։

Հունահռոմեական ըմբշամարտի 130 կգ քաշային կարգի եզրափակիչում նա գոտեմարտեց Վրաստանի ներկայացուցիչ Յակոբի Կաջայի հետ եւ առավելության հասավ 5։0 հաշվով։

Այս քաշային կարգում բրոնզե մեդալները նվաճեցին ռուսաստանցի Սերգեյ Սեմյոնովն ու թուրք Ռիզա Կայալպը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով