12:44  ,  2 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Թուրք մարզուհին զրկվել է մի քանի ատամից

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի վոլեյբոլի կանանց մրցաշարի 5-րդ տուրում Թուրքիայի հավաքականը 3:2 (21:25, 25:23, 25:23, 15:25, 15:10) հաշվով հաղթել է Ռուսաստանի թիմին:

5-րդ սեթի ժամանակ Թուրքիայի հավաքականի 2 խաղացողներ բախվել են իրար: Բախման հետևանքով Չանսու Օզբայը զրկվել է մի քանի ատամներից, որոնք հայտնվել են խաղահրապարակի հատակին:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում օգոստոսի 2-ին վիճարկվում են մեդալների 22 հավաքածուներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով