23:26  ,  1 օգոստոսի, 2021

«Չելսին» ուժեղ էր «Արսենալից»

Լոնդոնի «Չելսին» ու «Արսենալն» անցկացրել են ընկերական հանդիպում։ «Արսենալի» «Էմիրեյթս» ստադիոնում տեղի ունեցած խաղում 2։1 հաշվով առավելության է հասել «Չելսին»։

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմից աչքի են ընկել գերմանացի հարձակվող Կայ Հավերցը եւ անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։

«Արսենալից» գոլի հեղինակ է դարձել շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական։

Ընկերական հանդիպում

«Արսենալ» - «Չելսի»՝ 1։2

Գրանիտ Ջակա, 69 - Կայ Հավերց, 26, Թեմի Աբրահամ, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում