Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 2-ին կվիճարկվեն մեդալների 22 հավաքածուներ:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը կմասնակցի հենացատկի եզրափակիչին, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 13:51-ին:
Տոկիո-2020, օգոստոսի 2-ի եզրափակիչների ժամանակացույցը
Աթլետիկա, կանայք, 100 մետր արգելավազք, եզրափակիչ՝ 04:00 (Երևանի ժամանակ)
Աթլետիկա, տղամարդիկ, հեռացատկ, եզրափակիչ՝ 04:00
Բադմինտոն, կանայք, զուգախաղ, եզրափակիչ՝ 08:00
Հրաձգություն, տղամարդիկ, ատրճանակ, 50 մետր, եզրափակիչ՝ 00:30
Հրաձգություն, տղամարդիկ, հրացան 3 դիրքից, 50 մետր, եզրափակիչ՝ 10:00
Առագաստանավային սպորտ, կանայք, 49՝ 10:30
Ծանրամարտ, կանայք, 87 կգ՝ 10:50
Առագաստանավային սպորտ, տղամարդիկ, 49՝ 11:00
Ձիասպորտ, եռամարտ, անհատական պայքար, կոնկուր, եզրափակիչ՝ 12:00
Ձիասպորտ, եռամարտ, թիմային, կոնկուր, եզրափակիչ՝ 12:00
Սպորտային մարմնամարզություն, տղամարդիկ, օղակների վարժություն, եզրափակիչ՝ 12:00
Սպորտային մարմնամարզություն, կանայք, ազատ վարժություններ, եզրափակիչ՝ 12:45,
Հեծանվասպորտ, տրեկ, կանայք, թիմային սպրինտ, եզրափակիչ՝ 13:00
Սպորտային մարմնամարզություն, տղամարդիկ, հենացատկ, եզրափակիչ՝ 13:51
Աթլետիկա, տղամարդիկ, 3000 մետր, եզրափակիչ՝ 14:00
Աթլետիկա, կանայք, սկավառակի նետում, եզրափակիչ՝ 14:00
Աթլետիկա, կանայք, 5000 մետր, եզրափակիչ՝ 14:00
Հունահռոմեական ըմբշամարտ, տղամարդիկ, 60 կգ, եզրափակիչ՝ 14:35
Ծանրամարտ, կանայք, +87 կգ՝ 14:50
Բադմինտոն, տղամարդիկ, մենախաղ, եզրափակիչ՝ 15:00
Հունահռոմեական ըմբշամարտ, տղամարդիկ, 130 կգ, եզրափակիչ՝ 15:15
Ազատ ոճի ըմբշամարտ, կանայք, 76 կգ, եզրափակիչ՝ 15:15
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում