17:08  ,  1 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Իտալացի աթլետի սենսացիոն հաղթանակը 100 մետր վազքում (ֆոտո)

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարի տղամարդկանց 100 մետր վազքում չեմպիոնի տիտղոսը նվաճեց իտալացի Լամոնտ Մարսել Ջեյկոբսը: 26-ամյա աթլետը գրանցեց 9.80 վայրկյան արդյունք և սահմանեց նաև անձնական ռեկորդ: Կարիերայի ընթացքում Լամոնտ Մարսել Ջեյկոբսը մեծ մրցաշարերում հաղթել էր միայն 2021թ. Եվրոպայի առաջնության 60 մետր վազքում:

Օլիմպիական փոխչեմպիոն դարձավ ամերիկացի Ֆրեդ Կերլին, իսկ բրոնզե մեդալ նվաճեց կանադացի Անդրե Դե Գրասը:

Հիշեցնենք, որ 100 մետր վազքի օլիմպիական ռեկորդը 9.63 է, իսկ աշխարհի ռեկորդը՝ 9.58:

Տոկիո-2020, աթլետիկա, տղամարդիկ, 100 մետր

    1. Լամոնտ Մարսել Ջեյկոբս (Իտալիա) - 9.80 
    2.  Ֆրեդ Կերլի (ԱՄՆ) - 9.84
    3. Անդրե Դե Գրաս (Կանադ) - 9.89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս