16:51  ,  1 օգոստոսի, 2021

Նարեկ Աբգարյանի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը

Punch Boxing ընկերությունը ներկայացնող Նարեկ Աբգարյանը օգոստոսի 7-ին հերթական մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում, hաղորդում է Punch Boxing-ի մամուլի ծառայությունը:

Թեթևագույն քաշային կարգում 29-ամյա բռնցքամարտիկի մրցակիցը կլինի Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Սաբելո Նգեբինյանան, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 17 մենամարտից 13-ում հաղթել է: Մենամարտը կկայանա Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում:

Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 15 մենամարտ, տարել 14 հաղթանակ ու կրել մեկ պարտություն: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2020թ. դետեմբերի 17-ին Լոս Անջելեսի WildCard Boxnig մարզադահլիճում և պարտվել մեքսիկացի Էդուարդու Բաեզին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում