08:22  ,  1 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. ԱՄՆ-ը ևս 3 ոսկե մեդալ նվաճեց լողում, սահմանեց 2 ռեկորդ (ֆոտո)

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի ներկայացուցիչներն օգոստոսի 1-ին նվաճել են ևս 3 ոսկե մեդալ, բոլորը՝ լողի մրցաշարում:

Տղամարդանց 50 մետր ազատ ոճում օլիմպիական ռեկորդով հաղթել է ամերիկացի Կեյլեբ Դրեսելը, որը գրանցել է 21.07 վայրկյան արդյունք: Ֆրանսիացի Ֆլորիան Մանոդուն (21.55) գրավել է երկրորդ տեղը, իսկ բրոնզե մեդալը բաժին է հասել բրազիլացի Բրունո Ֆրատուսին (21.57):

1500  մետր ազատ ոճում օլիմպիական չեմպիոն է դարձել ամերիկացի Ռոբերտ Ֆինկեն, որին հաջորդել են արծաթե մեդալ նվաճած Միխայլո Ռոմանչուկը (Ուկրաինա) և բրոնզե մեդալակիր Ֆլորիան Ուելբրոքը (Գերմանիա):

Տղամարդկանց համալիր փոխանցումալողի 4х100 մետրում ԱՄՆ-ի հավաքականը սահմանել է աշխարհի ռեկորդ (3:26.78): Երկրորդ տեղը գրավել է Մեծ Բրիտանիայի թիմը (3:27.51), իսկ բրոնզե մեդալակիր են դարձել իտալացիները (3:29.17):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով