21:03  ,  31 հուլիսի, 2021

Տոկիո-2020․ Ֆուտբոլի մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերը

Տոկիոյի Օլիմպիական խաղերում հայտնի դարձան ֆուտբոլի մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերը։

Տղամարդկանց մրցաշարում եզրափակիչի ուղեգրի համար կմրցեն Մեքսիկայի եւ Բրազիլիայի, Ճապոնիայի եւ Իսպանիայի հավաքականները։

Քառորդ եզրափակիչում Մեքսիկան 6։3 հաշվով հաղթեց հավարկորեացիներին, Բրազիլիան 1։0 հաշվով առավելության հասավ Եգիպտոսի նկատմամբ։

Ճապոնիայի հավաքականը հետխաղային 11 մետրանոցներով 4։2 հաշվով հաղթեց Նոր Զելանդիային։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գոլ չէր գրանցվել։

Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 5։2 հաշվով առավելության հասավ Կոտ դ’Իվուարի թիմի նկատմամբ:

Կանանց մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերը կազմել են ԱՄՆ-ն ու Կանադան, Ավստրալիան ու Շվեդիան։

Քառորդ եզրափակիչում Կանադան հետխաղային 11 մետրանոցներով 4։3 հաշվով պարտության մատնեց բրազիլացիներին։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 0։0 հաշվով։

Ավստրալիան լրացուցիչ ժամանակում 4։3 հաշվով հաղթեց Մեծ Բրիտանիայի թիմին։ Շվեդիան 3։1 հաշվով ուժեղ էր ճապոնացիներից։ ԱՄՆ-ի թիմը հետխաղային 11 մետրանոցներով 4։2 հաշվով հաղթեց հոլանդացիներին։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակից հետո հաշիվը 2։2 էր։

Կանանց կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 2-ին, տղամարդկանց խաղերը՝ օգոստոսի 3-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով