Շվեյցարացի Բելինդա Բենչիչը նվաճեց թենիսի կանանց օլիմպիական չեմպիոնի կոչումը։ Տոկիոյի Խաղերի եզրափակիչում աշխարհի 12-րդ ռակետը մրցեց չեխ Մարկետա Վոնդրոուշովայի հետ եւ առավելության հասավ 7:5, 2:6, 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ, 30 րոպե։
Բելինդա Բենչիչը WTA շարքի 6 մրցաշարերի հաղթող է, Մարկետա Վոնդրոուշովան «Մեծ սաղավարտի» մեկ մրցաշարի եզրափակիչի մասնակից է, WTA շարքի մեկ մրցաշարի հաղթող։
Բրոնզե մեդալը նվաճեց ուկրաինացի Էլինա Սվիտոլինան, որը 1։6, 7։6 (7:5), 6:4 հաշվով պարտության մատնեց Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 25 րոպե։
The moment is yours, @BelindaBencic#Tokyo2020 pic.twitter.com/dN2jNw4sGr
— wta (@WTA) July 31, 2021
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում