20:32  ,  30 հուլիսի, 2021

Արթուր Ալեքսանյանի եւ Կարապետ Չալյանի մեկնումը Տոկիո. ՈւՂԻՂ՝ «Զվարթնոցից» (ֆոտո)

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը մեկնում են օլիմպիական Տոկիո:

NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից:

Հուլիսի 30-ին, 22:20-ին Երեւան - Դոհա - Տոկիո չվերթով օլիմպիական մայրաքաղաք է մեկնում հունահռոմեականների երկրորդ խումբը: Արթուր Ալեքսանյանին եւ Կարապետ Չալյանին Տոկիո է ուղեկցում հավաքականի մարզիչ, Արթուր Ալեքսանյանի հայր Գեւորգ Ալեքսանյանը:

Հունահռոմեականների Հայաստանի վերջին ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (67 կգ) Տոկիո կմեկնի օգոստոսի 1-ին:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատվիրակության առաջինը խումբը՝ օլիմպիական Արմեն Մելիքյանը (60 կգ), հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն ու մարզիչ Սամվել Գեւորգյանը մեկնել են հուլիսի 29-ին եւ արդեն ժամանել են Տոկիո:

Հունահռոմեական ըմբիշները Տոկիո-2020-ում պայքարը կսկսեն օգոստոսի 1-ից: Այդ օրը մրցագորգ դուրս կգա Արմեն Մելիքյանը: Օգոստոսի 2-ին պայքարի մեջ կմտնեն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) եւ Կարապետ Չալյանը (77 կգ), հունահռոմեականների վերջին ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը կմասնակցի կմեկնարկի օգոստոսի 3-ին: Բոլոր օլիմպիականները պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչներից:

Նշենք, որ 17 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից ելույթներն ավարտել են հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանն ու բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով