Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը և գերմանացի Ալեքսանդր Զվերևը:
Երկրորդ կիսաեզրափակիչում Ալեքսանդր Զվերևը 3 սեթում անակնկալ հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ՝ 1:6, 6:3, 6:1: Թենիսիստները կորտում անցկացրին 2 ժամ 5 րոպե:
Մյուս կիսաեզրափակիչում Կարեն Խաչանովը 2 սեթում վստահ հաղթաակ էր տարել իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչը չորրորդ անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին: Պեկին-2008-ում նա նվաճել է բրոնզե մեդալ, Լոնդոն-2012-ում գրավել է չորրորդ տեղը, իսկ Ռիո-2016-ում պայքարից դուրս է մնացել առաջին շրջանում։
Կարեն Խաչանովը Տոկիո-2020-ի առաջին շրջանում հաղթել էր Ճապոնիայի ներկայացուցիչ Յոսիհիտո Նիսիոկուին (3:6, 6:1, 6:2), երկրորդ շրջանում՝ ավստրալացի Ջեյմս Դաքվորթին (7:5, 6:1), երրորդ շրջանում՝ արգենտինացի Դիեգո Շվարցմանին (6:1, 2:6, 6:1), իսկ քառորդ եզրափակիչում՝ ֆրանսիացի Ուգո Ումբերին (7:6, 4:6, 6:3):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի
18:45 , 11 սեպտեմբերի 
18:10 , 11 սեպտեմբերի 
17:53 , 11 սեպտեմբերի
17:09 , 11 սեպտեմբերի 
16:30 , 11 սեպտեմբերի
15:50 , 11 սեպտեմբերի
14:56 , 11 սեպտեմբերի