12:31  ,  30 հուլիսի, 2021

Տոկիո-2020. Չինաստանը նվաճեց ևս 3 ոսկե մեդալ և ամրապնդվեց մեդալային հաշվարկի առաջին տեղում

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 30-ին վիճարկվում են մեդալների 21 հավաքածուներ:

Մեդալային հաշվարկի առաջատար Չինաստանը նվաճել է ևս 3 չեմպիոնական տիտղոս և ոսկե մեդալների քանակը հասցրել 18-ի:

Չինացի մարզիկները հուլիսի 30-ին հաղթել են բադմինտոնի միկստ մրցաձևում, տղամարդկանց համալիր լողի 200 մետրում ու ցատկեր բատուտի վրա կանանց պայքարում:

Մեդալային հաշվարի առաջատար Չինաստանն այս պահին նվաճել է 18 ոսկե, 9 արծաթե ու 11 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղ նահանջած Ճապոնիան ունի 15 ոսկե, 4 արծաթե ու 7 բրոնզե մեդալներ: Լավագույն եռյակը եզրափակում է ԱՄՆ-ը (14 ոսկե, 16 արծաթե, 11 բրոնզե մեդալ):

Լող, տղամարդիկ, համալիր լող, 200 մետր

  1. Վան Շուն (Չինաստան) - 1.55.00
  2. Դանկան Սքոթ (Մեծ Բրիտանիա) - 1.55.28
  3. Ժերեմի Դեպլանշ (Շվեյցարիա) - 1.56.17

Բադմինտոն, միկստ

  1. Չինաստան
  2. Չինաստան
  3. Հոնկոնգ

Ցատկեր բատուտի վրա, կանայք

  1. Հույինգ Ժու (Չինաստան)
  2. Լինգլինգ Լյու (Չինաստան)
  3. Բրյոնի Փեյջ (Մեծ Բրիտանիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով