Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 30-ին վիճարկվում են մեդալների 21 հավաքածուներ:
Մեդալային հաշվարկի առաջատար Չինաստանը նվաճել է ևս 3 չեմպիոնական տիտղոս և ոսկե մեդալների քանակը հասցրել 18-ի:
Չինացի մարզիկները հուլիսի 30-ին հաղթել են բադմինտոնի միկստ մրցաձևում, տղամարդկանց համալիր լողի 200 մետրում ու ցատկեր բատուտի վրա կանանց պայքարում:
Մեդալային հաշվարի առաջատար Չինաստանն այս պահին նվաճել է 18 ոսկե, 9 արծաթե ու 11 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղ նահանջած Ճապոնիան ունի 15 ոսկե, 4 արծաթե ու 7 բրոնզե մեդալներ: Լավագույն եռյակը եզրափակում է ԱՄՆ-ը (14 ոսկե, 16 արծաթե, 11 բրոնզե մեդալ):
Լող, տղամարդիկ, համալիր լող, 200 մետր
Բադմինտոն, միկստ
Ցատկեր բատուտի վրա, կանայք
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում