Հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից հաջողություն է մաղթել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող ալթետներին:
«Աթլետները մեկնարկում են այսօր: Հաջողություն եմ մաղթում բոլոր աթլետներին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ռոբերտ Էմմիյանը՝ տեղադրելով լուսանկարներ:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի աթլետիկայի մրցաշարում Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ: Եռացատկորդ Լևոն Աղասյանը հանդես կգա օգոստոսի 3-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում