15:31  ,  29 հուլիսի, 2021

Մխիթարյանի եւ Պեպեի բախումն ու վիճաբանությունը

Պորտուգալիայում տեղի ունեցած «Պորտու» - «Ռոմա» ընկերական խաղում բախում է եղել պորտուգալական թիմի պաշտպան Պեպեի եւ հռոմեական թիմի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի միջեւ։ Պեպեն կոշտ խաղ է դրսեւորել գնդակի համար պայքարում։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։ Հենրիխ Մխիթարյանը հռոմեական թիմի մեկնարկային կազմում էր։ Նա դեղին քարտ ստացավ 69-րդ րոպեին եւ փոխարինվեց մեկ րոպե անց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում