14:32  ,  29 հուլիսի, 2021

Տոկիո-2020․ Ճապոնիան եւս 2 ոսկե մեդալ նվաճեց եւ դարձյալ առաջինն է մեդալային հաշվարկում

Տոկիոյի Օլիմպիական խաղերում Ճապոնիան հուլիսի 29-ին երկու ոսկե մեդալ նվաճեց ձյուդոյում։

Կանանց 78 կգ քաշային կարգի եզրափակիչում Շորի Համադան պարտության մատնեց ֆրանսիացի Մադելեյնա Մալոնգային։

Բրոնզե մեդալները նվաճեցին բրազիլացի Մաիրա Ագիարը եւ գերմանացի Աննա-Մարիա Վագները։

Տղամարդկանց 100 կգ քաշային կարգում Ճապոնիան ներկայացնող Աարոն Վոլֆը պարտության մատնեց հարավկորեացի Գուհամ Չոյին։

Բրոնզե մեդալակիրներ դարձան  ռուսաստանցի Նիյազ Իլյասովն ու պորտուգալացի Ժորժե Ֆոնսեկան։

Ճապոնիան այս մեդալների շնորհիվ դարձյալ գլխավորեց ընդհանուր մեդալային հաշվարկը՝ առաջ անցնելով Չինաստանից եւ ԱՄՆ-ից։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով