14:32 29 հուլիսի, 2021Տոկիոյի Օլիմպիական խաղերում Ճապոնիան հուլիսի 29-ին երկու ոսկե մեդալ նվաճեց ձյուդոյում։
Կանանց 78 կգ քաշային կարգի եզրափակիչում Շորի Համադան պարտության մատնեց ֆրանսիացի Մադելեյնա Մալոնգային։
It’s #gold for HAMADA Shori in the women’s -78 kg category #judo on her Olympic debut!#StrongerTogether | #Tokyo2020 | @Judo pic.twitter.com/3PpoSkiLZo
— Olympics (@Olympics) July 29, 2021
Բրոնզե մեդալները նվաճեցին բրազիլացի Մաիրա Ագիարը եւ գերմանացի Աննա-Մարիա Վագները։
Տղամարդկանց 100 կգ քաշային կարգում Ճապոնիան ներկայացնող Աարոն Վոլֆը պարտության մատնեց հարավկորեացի Գուհամ Չոյին։
Բրոնզե մեդալակիրներ դարձան ռուսաստանցի Նիյազ Իլյասովն ու պորտուգալացի Ժորժե Ֆոնսեկան։
Ճապոնիան այս մեդալների շնորհիվ դարձյալ գլխավորեց ընդհանուր մեդալային հաշվարկը՝ առաջ անցնելով Չինաստանից եւ ԱՄՆ-ից։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.