11:43  ,  28 հուլիսի, 2021

Տոկիո-2020. Գերմանացի մարզուհին պատմել է, թե ինչու է մարզիչը հարվածել իրեն ելույթից առաջ

Գերմանացի ձյուդոիստ Մարտինա Տրայդոսը պատմել է, թե ինչու է մարզիչն իր դեմքին հարվածել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի կանանց մրցաշարի ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել բուլղարացի Սոֆիա Յոզբաշի հետ գոտեմարտից առաջ, որտեղ Մարտինա Տրայդոսը պարտություն է կրել ու լքել պայքարը:

«Ինքս եմ մարզիչին խնդրում այդպես անել, քանի որ դա ուժ է տալիս ինձ: Քանի որ պարտվեցի, դա նշանակում է, որ նա Օլիմպիական խաղերում այդ ամենն այնքան էլ լավ չարեց: Մարզիչս պարզապես անում է այն, ինչ ես ցանկանում եմ»,- Իստագրամում գրել է Մարտինա Տրայդոսը:

Միջադեպից հետո սոցցանցերում Մարտինա Տրայդոսի մարզիչին մեղադրել էին բռնություն գործադրելու մեջ, ինչին ի պատասխան մարզուհին գրառում է կատարել և հերքել դա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս