10:48  ,  28 հուլիսի, 2021

«Արարատը» մեկնեց Լեհաստան

Երևանի «Արարատի» պատվիրակությունը հուլիսի 28-ի առավոտյան ուղիղ չվերթով մեկնել է լեհական Վրոցլավ քաղաք, որտեղ հուլիսի 29-ին՝ Երևանի ժամանակով 22։00-ին, Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կմրցի «Շլյոնսկի» հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արարատի» կազմում մրցավայր են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները․

Դարպասապահներ. Վսեւոլոդ Երմակով, Արման Սիմոնյան։

Պաշտպաններ. Հրայր Մկոյան, Խուան Բրավո, Մարկո Պրլևիչ, Ժիրայր Մարգարյան, Հովհաննես Նազարյան, Ռոբերտ Հակոբյան։

Կիսապաշտպաններ. Դավիթ Մանոյան, Էդգար Մալաքյան, Դիմիտրիյե Պոբուլիչ,, Ալիկ Առաքելյան, Իգոր Ստանոևիչ, Էրիկ Վարդանյան, Ալիյու Իսահ, Գոռ Մալաքյան։

Հարձակվողներ. Մորի Կոնե, Ռազմիկ Հակոբյան, Սերժ Դեբլե, Յակուբա Սիլուե։

Հիշեցնենց, որ հուլիսի 22-ին Գյումրիում կայացած առաջին խաղում Հայաստանի գավաթակիրը պարտվել է 2:4 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում