13:41  ,  27 հուլիսի, 2021

Ստևան Յովետիչը կխաղա Բունդեսլիգայում (ֆոտո)

Չեռնոգորիայի հավաքականի հարձակվող Ստևան Յովետիչը տեղափոխվել է Բեռլինի «Հերտա», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

31-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր, որն ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությունը:

2017 թվականից Յովետիչը հանդես էր գալիս «Մոնակոյում», որի կազմն այս ամռանը լքել էր ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է նաև սերբական «Պարտիզանում», իտալական «Ֆիորենտինայում», «Ինտերում», անգլիական «Մանչեսթեր Սիթիում» ու իսպանական «Սևիլիայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում