Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լեռնային հեծանիվի կանանց մրցաշարի (կրոս-քանտրի) բոլոր մեդալները նվաճեցին Շվեյցարիայի ներկայացուցիչները:
Օլիմպիական չեմպիոն դարձավ Յոլանդա Նեդը, որը գրանցեց 1:15:46 արդյունք: Երկրորդ տեղը զբաղեցրեց Սինա Ֆրեյը, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ Լինդա Ինդերգանդը:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում հուլիսի 27-ին վիճարկվում են մեդալների 22 հավաքածուներ: Հայաստանն այսօր ունի 2 ներկայացուցիչ՝ ծանրորդ Իզաբելլա Յայլյանը (59 կգ) և լողորդ Արթուր Բարսեղյանը (100 մետր ազատ ոճ):
27 July - #MountainBike - Women's Cross-Country
— #Tokyo2020 (@Tokyo2020) July 27, 2021
Jolanda Neff
Sina Frei
Linda Indergand #UnitedByEmotion | #StrongerTogether | #Olympics
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում