11:37  ,  27 հուլիսի, 2021

Տոկիո-2020. Շվեյցարիան նվաճեց մրցաձևի բոլոր մեդալները (ֆոտո)

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լեռնային հեծանիվի կանանց մրցաշարի (կրոս-քանտրի) բոլոր մեդալները նվաճեցին Շվեյցարիայի ներկայացուցիչները:

Օլիմպիական չեմպիոն դարձավ Յոլանդա Նեդը, որը գրանցեց 1:15:46 արդյունք: Երկրորդ տեղը զբաղեցրեց Սինա Ֆրեյը, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ Լինդա Ինդերգանդը:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում հուլիսի 27-ին վիճարկվում են մեդալների 22 հավաքածուներ: Հայաստանն այսօր ունի 2 ներկայացուցիչ՝  ծանրորդ Իզաբելլա Յայլյանը (59 կգ) և լողորդ Արթուր Բարսեղյանը (100 մետր ազատ ոճ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս