12:44  ,  26 հուլիսի, 2021

Տոկիո-2020. Դոնչիչի ռեկորդն օգնեց Սլովենիային

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բասկետբոլի մրցաշարի առաջին տուրում Սլովենիայի հավաքականը 118:100 հաշվով (24:32, 18:30, 24:26, 34:30) հաղթել է արգենտինացիներին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել ամերիկյան «Դալասի» բասկետբոլիստ Լուկա Դոնչիչը, որը Սլովենիայի հավաքականի կազմում վաստակել է 48 միավոր:

Առաջին ու երկրորդ քառորդում 22-ամյա բասկետբոլիստը հավաքել է 31 միավոր: Դա ռեկորդային ցուցանիշ է Օլիմպիական խաղերի առաջին կեսում միավորների ցուցանիշով, hաղորդում է NBA-ի մամուլի ծառայությունը:

Օլիմպիական խաղերում միավորների ռեկորդը պատկանում է բրազիլացի Օսկար Շմիդտին, որը 1988-ին 55 միավոր է հավաքել Իսպանիայի հավաքականի դեմ խաղում:

Լուկա Դոնչիչն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով