10:30  ,  26 հուլիսի, 2021

13-ամյա մարզուհին՝ օլիմպիական չեմպիոն (ֆոտո)

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի փողոցային սքեյթբորդինգի կանանց չեմպիոնի կոչումը նվաճել է 13-ամյա ճապոնուհի Մոմիջի Նիշիյան: Եզրափակիչում նա գրանցել է 14.74 արդյունք:

Արծաթե մեդալը բաժին է հասել 13-ամյա բրազիլուհի Ռայսա Լեալին (14.64), իսկ բրոնզե մեդալակիր է դարձել 16-ամյա ճապոնուհի Ֆունա Նակայաման (14.49):

Մոմիջի Նիշիյան պատմության առաջին օլիմպիական չեմպիոնն է կանանց սքեյթբորդինգում:

Այս մրցաձևի մեդալակիրների պատվո հարթակն ամենաերիտասարդն էր Օլիմպիական խաղերի պատմության մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով