10:05  ,  25 հուլիսի, 2021

Տոկիո-2020․ Ավստրալիայի թիմի աշխարհի ռեկորդը, ԱՄՆ-ի առաջին տիտղոսը, 18-ամյա թունիսցու սենսացիան (ֆոտո)

Կանանց Ավստրալիայի հավաքականը նվաճեց լողի 4 անգամ 100 մետր ազատ ոճի չեմպիոնական տիտղոսը՝ սահմանելով աշխարհի ռեկորդ (3.29,69)։ Երկրորդ տեղը գրավեց Կանադայի քառյակը (3.32,78), երրորդ տեղը՝ ԱՄՆ-ի թիմը  (3.32.82)։

Կանանց 400 մետր համալիր լողում օլիմպիական չեմպիոն դարձավ ճապոնացի Յուի Օհասին (4.32,08)։ Արծաթե մեդալը նվաճեց ամերիկացի Էմմա Ուեյանթը (4.32,76)։ Երրորդ տեղը գրավեց ամերիկացի Հալի Ֆլիքինջերը (4.34,90)։

Տղամարդկանց 400 մետր համալիր լողում առաջինն ամերիկացի Չեյս Քալիժն էր (4.09,42), որը նվաճեց ԱՄՆ-ի առաջին ոսկե մեդալն այս Խաղերում։ Երկրորդ տեղը գրավեց ամերիկացի Ջեյ Լիթերլենդը (4.10,28)։ Երրորդը ավստրալացի Բրենդոն Սմիթն է (4.10,38)։

Տղամարդկանց 400 մետր ազատ ոճում սենսացիա մատուցեց Թունիսի 18-ամյա ներկայացուցիչ Ահմեդ Այուբ Հաֆնաուին (3.43,36), որը հետ թողեց ավստրալացի Ջեք Մաքլաֆլինին (3.43,52) եւ ամերիկացի Քիրան Սմիթին (3.43,94)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով