07:40  ,  25 հուլիսի, 2021

Վալոդյա Ֆրանգուլյանի հաղթական նորամուտը MMA-ում

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանը հաղթական նորամուտ ունեցավ խառը մենամարտերում (MMA):

Հայ մարզիկը ամերիկյան Քալիֆորնիայի «Վալի Ցենտեր» մարզապալատում մասնակցեց Gladiator Challenge մրցաշարին եւ մրցակցին հաղթեց առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով։

Ըմբշամարտում Ֆրանգուլյանը հանդես էր գալիս 65 կգ քաշային կարգում:

Հիշեցնենք, որ Վալոդյա Ֆրանգուլյանը և հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը վերջին շրջանում մարզվում են Լոս Անջելեսում: Մանուկյանը MMA-ում նորամուտը կնշի օգոստոսի 7-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում