07:40 25 հուլիսի, 2021Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանը հաղթական նորամուտ ունեցավ խառը մենամարտերում (MMA):
Հայ մարզիկը ամերիկյան Քալիֆորնիայի «Վալի Ցենտեր» մարզապալատում մասնակցեց Gladiator Challenge մրցաշարին եւ մրցակցին հաղթեց առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով։
Ըմբշամարտում Ֆրանգուլյանը հանդես էր գալիս 65 կգ քաշային կարգում:
Հիշեցնենք, որ Վալոդյա Ֆրանգուլյանը և հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը վերջին շրջանում մարզվում են Լոս Անջելեսում: Մանուկյանը MMA-ում նորամուտը կնշի օգոստոսի 7-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.