20:05  ,  23 հուլիսի, 2021

«Բարսելոնան» կխաղա «Յուվենտուսի» հետ

«Բարսելոնայի» հիմնադիր Ժոան Գամպերի գավաթի խաղարկությունում այս տարի կատալոնական թիմը կմրցի Թուրինի «Յուվենտուսի» հետ։ Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8–ին «Կամպ Նոու» ստադիոնում։

Անցած տարի եւս հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը մրցել էր «Յուվենտուսի» հետ։ Ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի գոլի շնորհիվ կատալոնական թիմը հաղթել էր 1։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում