10:46  ,  3 հոկտեմբերի, 2012

Պույոլը գիշերն անցկացրել է հիվանդանոցում

Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Կարլես Պույոլը ձախ ձեռքի արմունկի հատվածում վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ արտագնա խաղում:

34-ամյա պաշտպանը խաղադաշտը լքեց 77-րդ րոպեին անհաջող վայրէջք կատարելուց հետո: Այնուհետեւ իսպանացին տեղափոխվել է Լիսաբոնի հիվանդանոց: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո Պույոլը տեղափոխվել է Բարսելոնա, որտեղ գիշերն անցկացրել է հիվանդանոցում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Հոտկեմբերի 3-ին ֆուտբոլիստը կանցին բուժզննում, որից հետո հայտնի կդառնա նրա վերականգնվելու ժամկետը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news